ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը ՌԴ-ում վերահսկողության տակ է»: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, հաղորդում է РиаНовости-ն:
Նա իրավիճակի մասին զեկուցել է վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ չորեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ։
Գոլիկովայի տեղեկություններով՝ ՌԴ-ում մարտի 25-ի տվյալներով կա կորովիրուսի գրանցված 658 դեպք՝ 55 մարզերում: Կորոնավիրուսից վերականգնվել է 29 մարդ: Ինքնամեկուսացված է 112.000-ը: