ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով, հոսպիտալացումից հետո առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառմանը: Ապրիլի 30-ից վարչապետը գտնվում է հիվանդանոցում. հենց այնտեղ էլ նրա համար աշխատասենյակ են պատրաստել:
Սոցիալ-տնտեսական հարցերով խորհրդակցությունից մի հատված, որն անցկացվել է տեսակապով, տեղադրված է կառավարության կայքում:
Միշուստինի մամուլի քարտուղար Բորիս Բելյաևն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ Միշուստինի՝ կորոնավիրուով վարակման դեպքից հետո, վիրուս հայտնաբերվել է նաև կառավարության ևս մի քանի անդամների մոտ: