ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով։ Այդ մասին 24News-ին հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ամրամ Մակինյանը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ կայանալիք նիստը հետաձգելու խնդրանքով։