ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Հայաստան Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է.
-Ջրամատակարարում
-Ջեռուցում
-Հյուրանոցային համարների կահավորանք
-Յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն
Լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA։ Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գիծ՝ 077 597 157: