ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«ТАСС»-ը, հղում անելով վարչապետի հայտարարությունը, գրում է, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հորդորել է քաղաքացիներին ոչ աշխատանքային շաբաթվա ընթացքում զերծ մնալ զվարճանքներից և մնալ իրենց տներում:
«Հասկանում ենք, որ այդ սահմանափակումները անհարմար են, տհաճ, մենք պետք է փոխենք մեր սովորությունները, և շատերի համար դա ընկալվում է որպես բավականին լուրջ փորձություն: Եկեք դա արժանապատվորեն հաղթահարենք»,- ասել է Միշուստինը, ապա հայտարարել, որ, առանց կանխարգելիչ միջոցառումների, Ռուսաստանը գուցե չկարողանա հաղթահարել COVID-19 համաճարակը:
«Միայն այդպես մենք կարող ենք դադարեցնել կորոնավիրուսային վարակի տարածումն ամբողջ երկրում»,- նկատել է Միշուստինը: