ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ռուսաստանը վերահսկում է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նման հայտարարություն է արել տեղակալների հետ հանդիպման ժամանակ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Ամբողջովին վերահսկում ենք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, սակայն ավելի լուրջ մարտահրավերների պատրաստվելու կարիք կա»,- ասել է Միշուստինը և հավելել, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում ուսուցողական միջոցառումներ կանցկացվեն արտակարգ իրավիճակների մասին զգուշացման և վերացման ուղղությամբ:
Նշենք, որ ժամը 14:30-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 438 դեպք, առողջացել է 17 մարդ։ Երկրում կորոնավիրուսից մահացության որևէ դեպք չի գրանցվել։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: