ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը հասավ 311-ի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը։
Այս ընթացքում մահացել է ութ մարդ։ Հինգ հոգի ապաքինվել են, որոնցից մեկը երեխա է, չորսը՝ մեծահասակ։ Մեկ օրում Ուկրաինայում գրանցվել է նոր վարակման 93 դեպք։