ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան անիրական է համարում ֆուտբոլի առաջնությունը մայիսի սկզբին վերսկսելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական Gazetta.it-ն: Նախարար Վինչենցո Սպադաֆորան շեշտել է, որ սխալ է առաջնությունը վերսկսել մայիսի 3-ին, առանձնացնելով, որ ակումբներ մեծ բացթողում են ունեցել խաղալով այն ժամանակ, երբ պետք էր կասեցնել առաջնությունը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Աղբյուրը՝ «Արմենպրես»։