ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է անգլերեն և ռուսերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Ավարտին են մոտենում ուղեցույցի թարգամանությունները ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան գրով: Եզդիերեն և քրդերեն տարբերակներն արդեն թարգմանված են և հասանելի են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: