ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության գալ Գերմանիայի չեմպիոնի հետ:
34-ամյա դարպասապահը մյունխենյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կնքլեու ցանկություն ունի, իսկ ակումբը նախատեսում է միայն երեքը։
Այս պահին ֆուտբոլիստն ու «Բավարիան» չեն բանակցում:
Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: