ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 90-ն ունի թոքաբորբ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, որից 30-ը ծանր վիճակում են», - ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը կերկարաձգվի առնվազն 10 օրով: