ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Յութուբում հայտնվել է հոլովակ, թե ինչպես է թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կարանտինային օրը անցկացնում մեկ բաժակ հայկական կոնյակ խմելով: Հոլովակում ներկա է նաև հայկական արմատներով ամերիկյան բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանը, ով էլ հենց համոզում է Սերենային փորձել այն: Նրանք փորձում են «Շագմատ» անվանումը կրողը հայկական կոնյակը, որի արտադրությունը պատկանում է Օհանյանին:
«Չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ կոնյակ խմել: Ամուսինս բերեց այս 23-ամյա հայկական կոնյակը, և մենք մեկական բաժակ կփորձենք», -նշել է Ուիլյամսը: