ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Նրանք քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսային տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ:
Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին: