ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նահանգ 1000 ռազմական բժշիկ կուղարկի։ Նահանգը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։
«Իմ հրամանով զինված ուժերի 1000 ներկայացուցիչ կուղարկվի Նյու Յորք, որպեսզի օգնություն ցուցաբերեն, այնտեղ որտեղ դրա կարիքը կա, քանի որ այնտեղ վիրուսի տարածման ամենաակտիվ կետն է»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նա հստակեցրել է, որ խոսքը ռազմական բժիշկների մասին է։
ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ Նյու Յորք կուղարկվի թոքերի արհեստական օդափոխամն ապարատներ։
«Մենք այժմ պահեստներում ունենք 10 հազար ապարատ։ Դրանց մի մասը կուղարկենք Նյու Յորք։ Մի մասը Նյու Յորք քաղաք, մի մասը՝ նահանգ»,- ասել է նա։
Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով հիվանդացության 114 հազարից ավելի դեպք կա։ Մահվան 3, 5 հազար դեպք գրանցվել է Նյու Յորք նահանգում, որից 2 հազարը նույնանուն քաղաքում։