ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում։ Այդ մասին գրում է Reuters-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսը, որ այս իրավիճակը մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, և կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների:
«Կորոնավիրուսի համավարակը սերնդի պայքար է, որն էլ ինքնին ՄԱԿ-ի գոյության իմաստն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Անվատանգության խորհուրդը հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ իր աջակցությունն էր հայտնում Անտոնիո Գուտերեշի՝ ավելի վաղ հնչեցրած կոչին, այն է՝ պետք է վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։
Նշենք, որ 15 ադամ պետություններից բաղկացած ՄԱԿ-ի այս մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար։
Աղբյուրը ՝ reuters.com