ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում, դեռ հստակ որոշում չկա, երբ լինի, պաշտոնապես կհայտարարվի։ 24News-ին այդ մասին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե իրավիճակն ինչ ընթացք կստանա, մոտ օրերս պարզ կլինի՝ արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը կգնա՞ Ազգային Ժողով, թե՞ ոչ, կամ այն քննարկվի՞ ապրիլի 13-ի ԱԺ արտահերթ նիստում, թե ոչ», - նշեց Մանե Գևորգյանը։
Վարչապետի խոսնակը հավելեց, որ վերջնական որոշման մասին կհայտնեն մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ին։