ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զինադադար է առաջարկում իշխանության քննադատներին՝ սակարկությունների տեղ թողնելով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա կարծիքով՝ քաղաքական նոր գործընթացների սկիզբ է դրվում, և առաջին նախագահը պատահական չէ վիճակը պատերազմական բնութագրել՝ ցույց տալով, թե ովքեր կլինեն մեղավորները, եթե պարտված դուրս գանք դրանից։
Խոսելով ՏԵր-Պետրոսյանի՝ Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու կոչի մասին՝ Հակոբյանն ասել է, որ դա այն փոխզիջումն է, որի համար նախկինները պետք է հրաժարվեին իշխանություններին քննադատելու իրենց քայլերից, սակայն իրականում Սերժ Սարգսյանի համար հանձնաժողով գնալը մեծ բեռ չէր։
Մանրամասները՝ տեսանյութում: