ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան հատվածը Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնացվել է։ Առանձնացված հատվածը վերազինվել է և կսպասարկի միայն կորոնավիրուսով վարակվածն հիվանդներին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ կենտրոնում կա շուրջ 150 մահճակալ, այն ծառայելու է միայն կորոնավիրուսով հաստատված ծանր և միջին ծանրություն ունեցող դեպքերին։
Շտաբի ղեկավարը հավելել է, որ քաղաքապետարանի տրամաբանության տակ որևէ մեկուսարան չկա, գործընթացը ղեկավարում են պարետատունն ու առողջապահության նախարարությունը։