ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 11-ին կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել: Վարակակիրը 8 օր բուժում է ստացել Մարտունու բժշկական կենտրոնում: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:
«Հիվանդը բժշկական կենտրոն է տեղափոխվել միակողմանի թոքաբորբով, սկզբում չենք իմացել, որ կորոնավիրուսով վարակված է», - ասաց Հարությունյանը:
ԲԿ-ի տնօրենը նշեց նաև, որ հիվանդին սպասարկած բուժաշխատողները ևս մեկուսացվել են: Այլ մանրամասներ չհայտնեց: