ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ուրբաթ՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման միակ չարտերային չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։