ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290 հազար անձ, 9.3 միլիարդ դրամ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով)»,- նշել է Փաշինյանը: