ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախարահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կից հրապարակելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը ԼՀԿ-ի առաջարկին:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։
Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»,-գրել է Մարուքյանը: