ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Չինաստանից իրականացվող հաջորդ թռիչքով մենք ներկրելու ենք 100 հազար թեստի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինտիտուտին»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով ՀՀ-ում արտադրել ՊՇՌ թեստեր. «Մենք մեր թեստերի կարիքը պետք է կարողանանք ամբողջական բավարարել։ Արդեն իսկ մոտավորապես 60 հազար թեստ ներկրել ենք Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանից։ 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ»: