ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637: Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ նրանցից 832-ն ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Ընդհանուր առմամբ` կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը` Երևան քաղաքում:
Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։ Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ովքեր և անցել են երկրորդ փուլ: