ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ալժիրյան հիվանդանոցին կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է տրամադրել։
Զիդանի բարեգործական հիմնադրամը բժշկական պարագաներ է նվիրաբերել Բեջայի հիվանդանոցնին։
Հիմնադրամը, որը ղեկավարում են Զիդանն ու հայրը, քաղաքին նվիրել է բժշկական սարքավորումներ, թոքերի արհեստական օդափոխման սարքեր,և այլ բժշկական պարագաներ։
Աֆրիկյան երկրներում ամենաշատը տուժած երկրներից մեկն Ալժիրն է։ Վերջին տվյալներով այնտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1983 դեպք։ Մահացել է 313 մարդ։