ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեսանյութ է հրապարակել Արցախի ամենատարեց բնակչի քվեարկությունից:
«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:
Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգի՛ստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»:
Դա էլ չուզողություն անողներիս պատասխանը»,-գրել է Վահրամ Պողոսյանը: