ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ՌԴ-ում գտնվող և կորոնավիրուսուսի տարածման հետևանքով բարդ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին հորդորելով իրենց խնդիրների մասին առաջնահերթ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՌԴ տարածքում գործող ՀՀ հյուպատոսությունների հետ։
Որոշ քաղաքացիներ դիմում են ՀՀ տարբեր մարմիններ՝ ներկայացնելով ոչ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ առկա հարցերի և դրանց կարգավորման հրատապության մասին, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում բարձրաձայնվող խնդիրների համապարփակ գնահատման և հնարավորության սահմաններում հասցեագրման հարցում։