ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱՀ առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են։ Այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո): Վաղը վերոնշյալ երկու վարակակիրները կրկին կթեստավորվեն և թեստավորման բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվեն:
Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: