ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին Երևանի Մարգարյան փողոցում ծեծի էր ենթարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշաններ տալով, նրան իջեցրել է մեքենայից, ապա վիճաբանել ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, վնասել նրա մեքենայի կողային հայելին և պատճառել վնասվածքներ, ու հեռացել։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանն այս դեպքից հետո դիմել է ոստիկանություն, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն և ոստիկանությունը նրան երկու աշխատակից է կցել:
Իսկ ինչ վերաբերում է միջադեպին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այն եղել է մեքենաները չզիջելու հարցի շուրջ և գործով կա ձերբակալված մեկ անձ: Նա, ըստ մեզ հասած լուրերի, ընդամենը միջադեպի ականատես է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: