ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը փակ կլինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Ապրիլի 17-ին, ժամը 10:00-ից, վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կփակվի և կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյանիկյան պողոտա տանող ստորգետնյա ուղեանցի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- հայտնել են քաղաքապետարանից: