ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ազգային Ժողովի Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ նիստն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
«Շատ ուրախ եմ, որ կարողացա Ապրիլյան ռազմական գործողությունների մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնել։ Իմ նպատակն է հանրությանը հասցնել ռազմական գործողություններ մասին իրական տեղեկություններ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը որևէ դավադրությունների տեսություններով չի առաջնորդվել և հորդորեց չտրվել կեղծ լուրերին։
«Մեր հանրությունը հաղթել է Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, հաղթել է ոչ միայն մարտական, այլ նաև՝ դիվանագիտական դաշտում», - նշեց Սարգսյանը։
Ճեպազրույցի վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին ասուլիսի ընթացքում՝ ընդգծելով, որ միայն պատասխանելու է Ապրիլյան իրադարձություններին վերաբերող հարցերին։
Սոնա Գրիգորյան