ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Խորհրդարանն ապրիլի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 105 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության հեղինակած, Շրջակա միջավայրի նախարարության մշակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը: Բացառություն են կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված տոպրակները: