ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 30, 24 News
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրինագիծը:
Նախագծով նախատեսվում է, որ պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորի՝ Հրանտ Արայի Նազարյանի, Ֆելիքս Պապինի Թոխյանի և Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ կատարվեն։
--0—ՄՀ