ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
Դեսպանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:
Դեսպանը հորդորել է քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։