ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 համավարակի հետևանքներից տուժած Եվրամիության երկրների տնտեսական վերականգնման ծրագրին:
Ըստ հաղորդագրության՝ Եվրախորհրդարանում պաշտպանել են ԵՄ ֆիսկալ միջոցառումները, COVID-19-ի դեմ պայքարի համար իրացվելիության աջակցությունը, ինչպես նաև հավանություն է տրվել Եվրամիության բյուջեով երաշխավորված պարտատոմսերի թողարկմանը:
«Կարևոր է, որ խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեց Եվրոպայի տնտեսական վերականգնման վճռական ծրագրին։ Դա նշանակում է տնտեսության խթանման համար առկա բոլոր ռեսուրսների օգտագործում՝ ներառյալ վերականգնողական պարտատոմսերը, այսինքն՝ միջազգային շուկաներում ֆինանսավորման հնարավորություն։ Մենք պետք է ապահովենք, որ այսուհետ ծախսերը, որոնք յուրաքանչյուր երկիր կրում է այդ ճգնաժամի հետ կապված, բաշխվեն հենց այս պահից»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին։
Եվրոպական տնտեսության վերականգնման համար հավանության արժանացած միջոցառումների փաթեթը Եվրոպական խորհրդի կողմից կքննարկվի ապրիլի 23-ին: