ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ եւ տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որն ամբողջությամբ տեղի կունենա առցանց: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի կցորդ Լենա Գյուլխասյանը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ եւ տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որն ամբողջությամբ տեղի կունենա առցանց: Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաեւ գրականության, պատմության, մշակութային ժառանգության եւ ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:
Կկազմակերպենք նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ:
Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի:
Ծրագրի մեկնարկը ազդարարող դեսպանի ուղերձը հասանելի է այստեղ `»։