ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1401 է։ Ապաքինվել է 29 մարդ, բուժում շարունակում է ստանալ 768 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 609 մարդ։
Գրանցվել է մահվան ևս երկու դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 24 է։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 13 հազար 929 է։