ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ մի քանի բարեգործական մենամարտեր կանցկացնի, տեղեկացնում է ESPN-ը, փոխանցում է Armsport-ը:
«Քրտնաջան մարզումներ եմ անցկացնում: Ուզում եմ մարզավիճակս կարգի բերել, որ կարողանամ ռինգ դուրս գալ:
Բարեգործական մենամարտերի միջոցով ցանկանում եմ գումար նվիրաբերել աղքատ ընտանիքներին»,- ասել է Թայսոնը:
Հիշեցնենք, որ 53-ամյա մարզիկը վերջին մենամարտը անցկացրել է 2005 թվականին: