ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվազեցրել է առերես շփումները և աշխատում է պահպանել սոցիալական հեռավորություն։ Այս մասին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ բոլոր սանիտարական նորմերը պահպանվում են․
«Ինչ վերաբերում է առերես շփումներին, նախագահն իսկապես դրանք նվազեցրել է, չնայած ամբողջությամբ բացառված չեն։ Նա վերջին շաբաթներին մի քանի նախարարների, բանկային կառույցների ներկայացուցիչների հետ անցկացրել է նաև առերես հանդիպումներ»։