ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը հսկվում է բարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին տեղեկատվության ֆոնին, փոխանցում է Интерфакс-ը:
«Այս օրերին պետության ղեկավարի առողջությունը պահպանվում է առավելագույն մակարդակով», - նշել է նա «Մոսկվա» ծրագրին տված հարցազրույցում:
Այսպիսով Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե կուժեղացվի արդյոք Պուտինի առողջության պահպանությունը Միշուստինի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո: