ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Աֆղանստանի իշխանությունները որոշում են կայացրել երկրի բանտերում գտնվող ավելի քան 12 հազար անձանց ազատ արձակել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին երկուշաբթի հայտնել Է աֆղանական the Khaama Press գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:
Կալանավորների ազատ արձակման գործընթացը կսկսվի մայիսի սկզբին:
Նշենք, որ մարտի 26-ին աֆղանական պետության ղեկավարը հրամանագիր էր ստորագրել տեղի բանտերում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված շուրջ 10 հազար կալանավորների համաներման մասին: Կարգադրությանը համապատասխան՝ արդեն ազատ է արձակվել ավելի քան 6 հազար մարդ։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում Աֆղանստանում կա կորոնավիրուսի շուրջ 1,5 հազար դեպք: Կորոնավիրուսից մահացել է 50 մարդ: