ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Երևանում անցյալ տարի 1–ին դասարանցիների ընդունելությունը էլեկտրոնային տարբերակով կատարվեց, այս տարի էլեկտրոնային կիրականացվի ամբողջ հանրապետության 1–ին դասարանցիների համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարը նշել է, որ նախևառաջ փոփոխություններ են իրականացվել հանրակրթության մասին օրենքում․
«Փոփոխություններն ուժի մեջ մտան ապրիլի 2–ին։ Դրանով սահմանել ենք առաջնահերթյունները, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան ուումնական հաստատությունում ընդգրկման որոշակի առաջնահերթություն»։
Նա հավելել է, որ գործընթացի կազմակերպումը նախատեսվում է հունիսի առաջին տասնօրյակում։