ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ապրիլի 24-ին ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնեց, որ Այգեզարդ գյուղի տներից մեկի բակից գողություն են արել։
Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը նշված տան բակում արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ցանկապատի դուռը և բակից գողացել մոտոցիկլետ և գործիքներ։ Տանտիրոջը պատճառվել էր շուրջ 200.000 դրամի վնաս։
Ոստիկանների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունն արագ բացահայտվեց։
Պարզվեց, որ գողությունը կատարել են նույն գյուղի 18-ամյա երեք երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանություն։
Երիտասարդները խոստովանել են կատարածն ու ներկայացրել գողոնը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։