ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Չինացի գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսը չի հաջողվի ամբողջությամբ արմատախիլ անել, քանի որ այն կապված է ատիպիկ թոքաբորբի հետ: Այս մասին փոխանցում է Bloomberg-ը:
Նրանց կարծիքով, ամենայն հավանականությամբ, COVID-19-ը սեզոնային հիվանդություն կդառնա, ինչպիսին, օրինակ, գրիպն է:
«Ամենայն հավանականությամբ, սա կլինի մի համաճարակ, որը երկար ժամանակ կգոյակցի մարդկանց հետ, կդառնա սեզոնային, կպահպանվի մարդու օրգանիզմում», - Պեկինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պաթոգենների կենսաբանության ինստիտուտի տնօրենը:
Ըստ գիտնականների՝ ասիմպտոմատիկ վարակակիրները դժվարացնում են հիվանդության տարածման լիակատար վերացումը, քանի որ նրանք կարող են վարակել այլ մարդկանց՝ իրենք էլ դրա մասին գլխի չընկնելով:
Չինացի հետազոտողները նաև հայտնել են՝ վիրուսի տարածումը կանգ չի առնի նաև ամռանը։
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3,04 մլն մարդ: Կորոնավիրուսից վերականգնվել է 895 հազար մարդ: