ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
«Lukoil» ռուսական ընկերությունը բրիտանական BP- ից գնել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում SWAP հետախուզական նախագծի 25 տոկոս բաժնեմաս։ Գործարքը նախատեսվում է ավարտել մինչև 2021 թվականի վերջը․ հայտնում է ռուսական ընկերությունը:
Shallow Water Absheron Peninsula (SWAP) նախագիծը գտնվում է Ապշերոն թերակղզուց հարավ՝ մակերեսային ջրերում`Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:
Ջրի խորությունը Ապշերոն արշիպելագի տարածքում չի գերազանցում 40 մ -ը: Նախագիծը բացահայտել է երեք խոստումնալից տարածք։ 2021 թվականի օգոստոսին Հյուսիսային Խալի խոստումնալից տարածքում սկսվեց առաջին հետախուզական հորանի շինարարությունը:
«Lukoil»-ը Կասպից ծովում մի քանի նախագիծ է իրականացնում։
--00—ՄՀ