ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ պետք է արվեր կամ արվի կորոնավիրուսի պանդեմիայի օրերին սպորտի ոլորտում:
Զուլֆալակյանը մի քանի կետերով գրել է.
«Ազգային հավաքականներին՝ մեծահասակների,երիտասարդների,պատանիների, առավելագույնը 20 հոգանոց խմբերով մեկուսացում սպորտային որոշակի ենթակառուցվածք ունեցող վայրերում։ Ի դեպ, դրա համար բացարձակ կարևոր չէ, որ լինեն պռոֆեսիոնալ պայմաններ։ Անհրաժեշտ է միայն մեկուսացումը լինի բնությանը մոտ և հյուրանոցն ունենա միջին մակարդակի ֆիտնես դահլիճ»:
Երկրորդ կեստով մարզիկն առաջարկում է կազմակերպել հայտնի մարզիկների մասնակցությամբ առցանց մարզումներ, որը ինչ որ հարթակով կհեռարձակվեր հանրության համար:
«Ֆիտնես մարզիչների մասնակցությամբ կարելի էր մարզումներ կազմակերպել բակերում՝ կա՜մ հասարակական հեռավորությունը պահելով՝ 15-20 հոգանոց խմբերով,կա՛մ էլ մարդիկ պատշգամբներից կհետևեին մարզիչների հրահանգներին: Շաբաթը առնվազն 2-3 սպորտային ֆիլմերի ցուցադրման ապահովում հայկական ալիքներով՝ հայերենով։ Սա անչափ մեծ դաստիարակչական ազդեցություն է ունենում»,-գրել է մարզիկը: