ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Առողջապահական համակարգը գլուխ է հանում համավարակից։ Այն մեծ աղետ չէ, և կառավարությունը գնալու է տնտեսությունն աստիճանաբար բացելու ճանապարհով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։
«Մեկ-երկու ամսվա ընթացքում, տուրիզմի ոլորտից բացի, մենք կունենանք վերականգնված տնտեսություն։ Վերջիվերջո, տնտեսությունը պետք է բացվի, փոփոխությունից առաջացած հնարավորություններն օգտագործվեն»,- ասել է Կարապետյանը։
Պատգամավորը ընդգծել է՝ աշխարհի փոփոխությունը տանում է նրան, որ մենք փակվենք պարենային անվտանգության տեսանկյունից, և մեր խնդիրները լուծենք տեղում։
Շարունակությունը՝ տեսանյութում։