ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով խճանկարը հանել են զինված ուժերի գլխավոր տաճարից (Կուբինկայում Քրիստոսի Հարության պատվին կառուցված հայրապետական տաճար): Այս մասին հայտնի է դարձել «Коммерсант-ին», փոխանցում է Lenta-ն:
Այս պահին խճանկարային պատկերը ապամոնտաժված է. որոշման պատճառը դեռ չի հաղորդվում։
Նշենք, որ տաճարի բացումը, նախատեսված ապրիլի 30-ին, անորոշ ժամանակով հետաձգվել էր՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի բարդացումների հետ:
Ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր տաճարի պատերին կհայտնվեն Պուտինի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի պատկերներով խճանկարներ: Ենթադրվում էր, որ Ռուսաստանի առաջնորդի և պաշտպանության նախարարի պատկերները կդառնան Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու խճանկարի մի մասը:
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր տաճարի կառուցման նախաձեռնությունը Շոյգուինն է: Բացումը նախատեսված էր 2020 թվականին «Պատրիոտ» մշակույթի և հանգստի ռազմահայրենասիրական զբոսայգում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին: