ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը շնորհավորել է Աշխատանքի օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է․
«Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ աշխատողների համատարած ցույցերով մեկնարկած այս շարժման մասնակիցների պահանջն աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելն էր: Այսօր աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ աշխատանք են ենթադրում։
Աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդեն օրենսդրական նոր կարգավորումներով է վերապահվել տեսչական մարմնին՝ կարևորելով այդ դաշտում առկա խնդիրների լուծումը։
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատավայրում աշխատողների առողջության և անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, իր ամենօրյա ջանքերն ուղղում է այս գործառույթի պատշաճ իրականացմանը։
ԱԱՏՄ-ն շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ` մաղթելով արժանապատիվ և գնահատված աշխատանք։
Եղեք առողջ և անվտանգ»։