ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հույս է հայտնել, որ առաջիկա օրերին, մայրաքաղաք Թբիլիսիի և Ռուսթավիի ելումուտի արգելքները կհանվեն: Նրա խոսքով սա կախված կլինի երկրում համաճարակային իրավիճակից: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
«Թբիլիսիում և Ռուսթավիում տիրող համաճարակային իրավիճակից ելնելով այս օրերին կկայացվի համապատասխան որոշում: Կարծում եմ, հնարավոր է հույս ունենանք, որ Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցը դրական լուծում կստանա մինչև շաբաթվա վերջ»- հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 5-ից կբացվեն Քութայիսի և Բաթումի քաղաքները: